Գլխավոր շտաբի պետին կանչում ենք և նրան հանձնում մեր իշխանությունը. ՀՀ կառավարություն մտած քաղաքացիներ
Գլխավոր շտաբի պետին կանչում ենք և հանձնում ենք իրան մեր իշխանությունը: Այսմասին բացականչում էին կառավարություն ներս մտած բողոքի ակցիայի մասնակիցները: «Ամբողջ ռազմական դրությունը հանձնում ենք Օնիկ Գասպարյանին, քանզի նրան արգելված է եղել բաների մասնակցելը»,-նշում էին նրանք:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիները մտել են Կառավարության շենք և իրենց բողոք են արտահայտում Արցախում պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել է վարչապետը։










