ՀՀ զինված ուժերը իրավիճակից դուրս են գալիս բավականին ուժեղ և կոփված, ձևավորվեց հերոսական գեն. Դավիթ Տոնոյան
Իրավիճակը այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ և վերահսկելի է, մարտական գործողութուններն ամբողջովին դադարեցված են. հատուկենտ կրակոցներ են լինում, շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղարար ուժերը: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Տեղակայումը իրականացվում է Հայաստանից Գորիսով Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- նշեց Տոնոյանը։
Ըստ Պաշտպանության նախարարի՝ Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են դինամիկ, սակայն փոփոխությունները արագ էին ընթանում. «24 ժամ ինտեսիվ հրթիռակոծություններ էին ընթանում, Շուշի քաղաքը պաշարված և շրջապատված էր, բայց հերոսամարտը շարունակվել է: Որոշ ժամանակ ունեցել ենք առավելություն, վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց այդ ուժերի ներկայությունը չի նշանակում, որ ազդեցիկ էր վերահսկողությունը վերկանգնելու նկատմամբ:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնավաբանեք այն քննադատությունը, որ Պաշտպանության նախարարությոնը ողջ ճշմարտությունը չէր ասում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք շատ ազնիվ կերպով ներկայացրել ենք իրավիճակը: Զինված ուժերը ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների սկզբունքներ գոյություն ունեն, անհրաժեշտ է եղել նաև մեր բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվութուն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ»:
Հարցին, թե ինչ վիճակով են այս ամենից դուրս եկել զինված ուժերը, Տոնոյանը պատասխանեց` շատ ուժեղ. «Զինված ուժերն այս իրավիճակից դուրս են գալիս ուժող, փորձված, կոփված, ձևավորվեց հերոսական գեն, որ նաև եղել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, շարունակելու ենք սպառազինումն ու բարելավումը, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր այս պատրեազմի ժամանակ, մենք շատ ուժեղ ենք դուրս եկել, շատ ուժեղ»։
Թե ինչ կարծիք ունի երեկ ՀՀ վարչապետի կողմից ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, Տոնոյանն ասաց. «Այսօրվա համաձայնագիրն առավելագույն էր, որ կարելի էր ունենալ, ՌԴ խաղաապահների տեղակայման առումով սա լավագույն տարբերակ էր, և այդ փաստաթուղթը ուշադրություն դարձրեք՝ ավելի շատ վերաբերում է խաղաղապահներին և շնորհակալ ենք Ռուսաստանին, որ այդ աջակցությունը ստացանք»։
Հարցին,թե նախկինում ասել էր` նոր պատերազմ, նոր տարածքներ, ո՞ւր են նոր տարածքները, Տոնոյանն ասաց, հետաքրքիր է, որ դա կոնցեպտ է ու որակավորվում, իրականում արձագանքը եղել է Ադրբեջանին․ «Ադրբեջանը անընդհատ վախեցրել է պատերազմով, իմ արձագանքն է եղել, եթե Ադրբեջանի հետ լինեն ռազմական գործողություններ, ապա լինելու են նոր տարածքներ հետ կապված գործողություններ, բայց մենք առնչվել ենք այլ քանակի, որակի Ադրբեջանին աջակցող ուժերի»։










