Շատ այլ տարբերակներ են եղել, ուղղակի նրանք չեն արել. ազատամարտիկի մայրը՝ Արցախի տարածքները հանձնելու մասին (տեսանյութ)

16:35 • 11.11.20

Ո՞նց կարող էի այսօր չգալ. արյունով ձեռք բերված այն թանկարժեք երկիրը մի գիշերում ստորագրել կարելի՞ էր, ո՞նց կարելի է հանդուրժել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում ասաց Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի մայրը:  

«Շատ այլ տարբերակներ են եղել, ուղղակի նրանք չեն արել: Այստեղ շատ մեծ դավեր կան, որոնք հարկավոր է իմանալ»,-ասաց նա:

Նշենք, որ անցկացվող հանրահավաքի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն բերման են ենթարկվել: