«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ

22:12 • 11.11.20

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Գնալով հետաքրքրանում է»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլոք։

Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՀ 17 կուսակցությունները հայտարարություն էին  տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու մասին։ Այսօր Ազատության հրապարակում, ապա՝ ԱԺ շենքի դիմաց հանրահավաքն անցկացվել է՝ ուղեկցվելով ձերբակալություններով։