Մեր երկրում վարչապետը գործում է ինքնագլուխ, առանց սահմանադրական պահանջների. Գեղամ Մանուկյան
Հայաստանի, Արցախի քաղաքացիները, մեր հայրենակիցները երկու օր առաջ անակնկալ մեկ լուր լսեցին, որ վարչապետը գաղտնի ստորագրել է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մի փաստաթուղթ, հայտարարություն. բոլորը շոկի մեջ էին, բայց որքան էլ զարմանալի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ առավոտյան մամուլից է տեղեկացել, դեպքերի զարգացման մասին. սա առնվազն խոսում է մեկ բանի մասին, մեր երկրում վարչապետը գործում է ինքնագլուխ, առանց սահմանադրական պահանջների:
Այս մասին այսօր ՀՀ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ վարչապետը գործում է առանց իշխանության լիակատար համագործակցության, որն արդեն 2.5 տարի է, իր մեջ վտանգներ է պարունակում:










