Այսօր Ազատության հրապարակում վճռվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, հենց այսօր, բոլորս ունենք հնարավորություն շտկելու մեր սխալները. Միքայել Մինասյան

12:50 • 11.11.20

Քույրեր և եղբայրներ,

Ինչ եղել, եղել է, ով ինչ արել է՝ սխալ, թե ճիշտ, ով լռել է կամ հետապնդվել, ով համակրել է կամ ընդդիմացել, հավատացել է, կամ նախազգուշացրել։ Դա անցած էտապ է։  Այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Հիմա, հենց այսօր, բոլորս ունենք հնարավորություն շտկելու մեր սխալները, դադարեցնելու այս դավաճանությունը։ Դրա համար այս պահին մի բան է պետք. բոլորս դեպի Ազատության հրապարակ։

Այժմ, մի քանի րոպեից՝ 13։00-ին սկսվում է ջրբաժանը։ Այդ ջրբաժանն ունի երկու կողմ.

Դու դավաճան ես կամ հայ։

Ով ժողովրդի հետ չէ, դավաճան է՝ լինի շարքային քաղաքացի, պաշտոնյա, թե Հայաստանի ղեկավար։

 Ով հանձնում է հողը, պաշտպանում այդ պրոցեսը դավաճան է։

Հետևաբար ընտրեք։

Բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ պատմավայր, որտեղից սկսվել է արցախյան շարժումը։

Այսօր, մի քանի րոպեից, այնտեղ է վճռվելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը»,-նշել է նա: