Ոստիկաններն Ազատության հրապարակում լրատվամիջոցներին արգելել են հանրահավաքի լուսաբանման համար տեխնիկա տեղադրել (լուսանկարներ)

12:17 • 11.11.20

Այսօր՝ 13:00-ին քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության:

Լրատվամիջոցները նախապատրաստվում են ակցիայի հեռարձակմանը, սակայն ոստիկանությունը նրան խնդրել է ազատել տարածքը և արգելել է տեղադրել լրատվամիջոցների տեխնիկան: Լրագրողներն այս պահին հեռացել են տարածքից: