Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն` Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու դեպքերի հետ կապված

14:18 • 11.11.20

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։

Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը շարունակում է Ազատության հրապարակից քաղաքացիներին, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկել: