Ձեր երեխաներն անիծվելու են, որ կործանեցիք այդքան երեխու գլուխ, անիծված լինեք դուք, պիղծ արարածներ, թուրքին հայրենիք վաճառողներ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

13:07 • 11.11.20

Ամեն մեկիդ անունը գրվելու է Արցախը հանձնողի կողքը: Այս մասին Ազատության հրապարակում, որտեղ նախատեսվում է ժամը տասներեքին հանրահավաք, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ձեր երեխաները անիծվելու են, որ կործանեցիք այդքան երեխու գլուխ, այդքան օջախ մարեցիք, ամոթ ձեզ, անիծված լինեք դուք, պիղծ արարածներ, թուրքին հայրենիք վաճառողներ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մենք կմեռնենք, բայց մեր անունը չի մնա պատմության մեջ որպես Արցախը հանձնողին սատարող: Նա նշեց, որ իշխանությունը հիմա էլ ուզում է  քաղաքացիական պատերազմ հրահրել` հային հայի դեմ հանելով: Անիծվեք դուք, ձեր երեխաները, որ սատարում եք Արցախը հանձնածին, Շուշիի բանալիները նվեր տվածին»,-ասաց նա:

Նշենք, որ Ազատության հրապարակում զանգվածային վարչական ձերբակալություններ են։