Նիկոլ, մի անգամ մտածիր որպես հայրենասեր, տուր հրաժարական, դու իշխանություն չես, դու դավաճան ես. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

15:26 • 11.11.20

Աննա Հակոբյան, գոնե ես գիտեմ, թե դու ինչ ազդեցություն ունես քո վախկոտ ամուսնու վրա, մայր ես, կին ես բռնի ձեռքը, ձեր ընտանիքի սեփական բարեկեցությունը ստորադասեք սեփական շահով. «Ազատության հրապարակում» ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբայնը:

«Մեկ է՝ բոլորիս ձերբակալելով, ուզում եք ասեք այստեղ  հավաքված մարդիկ պետական դավաճաննե՞ր են , մարդիկ, որ եկել ասում են՝ չես հանձնելու Արցախը, Հադրութցի այս երեխեն, որ եկել է, ասում է՝ ես իմ տունն եմ ուզում, դու ով ես, որ մեր թիկունքում, այս երեխու տունն ես հանձնել: Ինձ զանգեցինք Դադիվանքի կողքի գյուղի բնակիչներից մեկը, ասում է քանդել են հորս գերեզմանը, շիրմաքարը գրկած գալիս եմ Ազատության հրապարակ, որ ասեմ՝ Նիկոլ, քեզ ով է իրավունք տվել իմ հոր գերեզմանը հանձնես թուրքին»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առավոտյան խոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, ով ասել է, թե որքան վանքեր ենք թողել Արցախի այդ հանձնած տարածքներում. «Այս պահին հանում են Դադիվանքի վրայի խաչը. Հասկանում եք ժողովուրդ՝ ի՞նչ է արել, մեր բոլոր եեղեցիների վրայից հանում են զանգերը: Մենք վերադարձնելու ենք Ղազանչեցոցի, Դադիվանքի խաչերը: Մենք վերադարձնելու ենք Արցախը, Նիկոլ գնա: Նիկոլ, ես քեզ լավ գիտեմ, գիտեմ դու ով ես, կյանքումդ մեկ անգամ եղիր տղամարդ: Մի անգամ մտածիր, որ որպես հայրենասսեր, տուր հրաժարական: Դու բոլոր բարոյական կարմիր գծերը անցել ես, դու իշխանություն չես, դու դավաճան ես»: