«Թուրքիայի գործողությունների դեմ տրանսատլանտյան համակարգված քաղաքականության անհրաժեշտություն կա». Բայդենի խորհրդական
Տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետևանքով առաջ եկած խնդիրները մեծ ուշադրություն են պահանջում Ջո Բայդենի վարչակազմի գործունեության ամենասկզբում. դրանց լուծման համար տրանստլանտյան համակարգված քաղաքականություն անհրաժեշտ կլինի: Այս մասին հայտարարել է «Փեն Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի» գործադիր տնօրեն, Բայդենի խորհրդական Մայքլ Քարփենթերը, գրում է ahvalnews.com կայքը:
Քարփենթերի խոսքով՝ Թուրքիան գործում է «անպատասխանատու և ագրեսիվ կերպով՝ վերացնելով, ինչպես իրենք են կարծում, իրենց ընդհանուր հետաքրքրությունները:
«Դա կլինի Լեռնային Ղարաբաղ, Լիբիա, կամ ԷգեյԱն ծովում լարվածություններ, Ռուսաստանից Ս-400 պաշտպանական համակարգի ձեռքբերում: Սրանք դաշնակցի քայլեր չեն»,- նշել է Պենտագոնի նախկին պաշտոնյան:
Նշվում է, որ վերջին ամիսներին Թուրքիայի զինված ուժերը խոշոր անդրսահմանային գրոհներ են իրականացնել Սիրիայի և Իրաքի քրդական զինված խմբավորումների դեմ, գործել են Լիբիայում ԱՄԷ-ի կողմից աջակցվող Խալիֆա Հաֆթարի դեմ, աջակցել են Ադրբեջանին Հայաստանի դեմ առճակատման հարցում, ինչպես նաև Հունաստանի հետ վիճելի ծովային սահմանների հարցով պայքարի մեջ մտել Հունաստանի հետ:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ Քարփենթերը նշում է, որ Թուրքիան ունի մի շարք ներքին խնդիրներ՝ սկսված լիրայի արժերկումից մինչև երկրի կախվածությունն ազատ շուկայից, ինչն էլ ցույց է տալիս, որ տրանսատլանտյան երկրները կարող են Թուրքիայի ճնշման համար լծակներ գործադրել:Սակայն դրանց նպատակը չպետք է Թուրքիային «անկյուն գցելը» լինի, քանի որ այն «կարող է էլ ավելի ագրեսիվ դարձնել Թուրքիայի ղեկավարության վարքագիծը»:
Նշվում է, որ Թուրքիային և նրա դաշնակիցներին իրականում «երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շտկման համար անկեղծ խոսակցություններ են անհրաժեշտ», ինչը, սակայն ԱՄՆ նոր վարչակազմը (և ոչ էլ Գերմանիան կամ Ֆրանսիան) չի կարող մենակ անել:
«Միակողմ սպառնալիքների փոխարեն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ներկայացնեն «միավորված ճակատ», որն Էրդողանին կհամոզի, որ «համագործակցություն հնարավոր է, սակայն ագրեսիվ քաղաքականության դեպքում կարող են լինել բացասական հետևանքներ»,- նշել է նա:










