«Իմ քայլի» պատգամավորներն ունեն մի ելք. հայտարարել, որ այլևս չեն սատարում Նիկոլին ու միանալ նրա հրաժարականի պահանջին. քաղաքագետ
Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Գրառումը՝ ստորև.
«Իմ Քայլի պատգամավորներին
Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել: Արցախից շուտով մի զանգված է մուտք գործելու Հայաստանում, որն արդեն միտինգներ չի անելու:
Նա պետք է շտապ հեռանա, որ գործընթացները քաղաքական հուն մտնեն, այլապես ոչ քաղաքական եղանակով են պրոցեսները զարգանալու, ինչն ամենավտանգավորն է այս փուլում: Այլընտրանք չկա:
Նաև բանակցային պրոցեսում սթափ ու գիտակից մարդիկ են պետք, ինչն այժմ ամենակարևորն է:
Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես, առանձին առանձին նույնպես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Հույս չունենաք, որ կարող է ամեն ինչ հանգստանալ: Դա չի լինելու:
Հիմա նրանք ունեն մի ելք, հայտարարեն, որ այլևս Նիկոլին չեն սատարում ու միանան նրա հրաժարականի պահանջին:
Շտապ: Հետո զղջալու եք բաց թողնված հնարավորության համար»:










