Կյանքից հեռացել է Բահրեյնի վարչապետը

14:17 • 11.11.20

84 տարեկանում կյանքից հեռացել է Բահրեյնի վարչապետ, շեյխ Խալիֆա իբն Սալման Ալ Խալիֆան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բահրեյնի լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ վարչապետը մահացել է նոյեմբերի 11-ի առավոտյան, ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Վարչապետի մահվան պատճառը չի նշվում:

Բահրեյնի թագավորի հրամանով երկրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել, որի ընթացքում կիջեցվեն բոլոր դրոշները: