Արթուր Վանեցյանը դուրս է եկել ԱԱԾ-ից, մի քիչ հեռանալուց հետո նրան նորից հետ են կանչել ԱԱԾ. Իշխան Սաղաթելյան

19:42 • 11.11.20

Տեղեկություն ստացանք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ից դուրս է եկել և մի քիչ հեռանալուց հետո նրան նորից հրավիրել են ԱԱԾ: Այս մասին հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս իշխանության գործելաոճը արդեն հայտնի է»,- նշեց նա:

Սաղաթելյանն ասաց, որ Վանեցյանի կարգավիճակը հայտնի չէ: «Սա են այս մարդիկ, Նիկոլին թվում է, որ բոլորին ձերբակալելով կարող է իր իշխանության ժամկետը երկարացնել, բայց չկա նման բան: Մեկ անգամ ևս անձամբ Նիկոլ Փաշինյանին և քաղաքական իշխանությանը վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացին թուրքի առաջ վիզը ծռած ղեկավարի չի հանդուրժելու»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ հաշվի առնելով Վանեցյանի՝ հետ կանչվելը ԱԱԾ, իրենք մինչև ժամը 20:10 կմնան և կշարունակեն հանրահավաքը: