Գևորգ Գորգիսյանը և Անի Սամսոնյանն այցելել են ԱԱԾ` հասկանալու համար, թե ընդդիմադիր գործիչներն ինչու են բերման ենթարկվել կամ ձերբակալվել․ Էդմոն Մարուքյան
Իմ հանձնարարությամբ` պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Անի Սամսոնյանն այժմ այցելել են ԱԱԾ` հասկանալու համար, թե ընդդիմադիր գործիչներն ինչու են բերման ենթարկվել կամ ձերբակալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլոք։
Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՀ 17 կուսակցությունները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու մասին։ Այսօր Ազատության հրապարակում, ապա՝ ԱԺ շենքի դիմաց հանրահավաքն անցկացվել է՝ ուղեկցվելով ձերբակալություններով։










