Նիկոլ, դուրս եկ, իմ մարդուն կերար. արցախցի կինը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին մասնակցում են նաև արցախցիները: Նրանք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եմ պահանջում և նշում, որ նա չպետք է թաքնված մնա:
Արցախցի կանանցից մեկը, որը եկել էր իր երեխայի հետ, վարչապետին մեղադրում էր իր երեխային առանց հայր թողնելու մեջ: «Նիկոլ, դուրս եկ, իմ մարդուն կերար»:
Նշենք, որ անցկացվող հանրահավաքի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն բերման են ենթարկվել:
Ավելի ուշ՝ Կառավարության դիմաց ակցիայի ընթացքում, նա, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասաց. «Հասկացող չկա, ինքը նայում է, չի հասկանում: Իր կինը, երեխան իր մոտ են, բայց իմ երեխան անհայր է»:
Մանրամասները՝ տեսանյութում։










