Սա դավաճանություն է, կյանքում այսքան ծախված չէինք զգացել, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու. Շուշիի ազատամարտի մասնակից

11:03 • 12.11.20

Ծախված, լքվածի զգացում ունենք, սա դավաճանություն է մեր ազգի նկատմամբ վարչապետի կողմից և իր նմանների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Շուշիի ազատագրմանը մասնակցած, վիրավորում ստացած ազատամարտիկ Հովսեփ Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հողերի հանձնմանը:

Նա նշեց, որ ինքը հիմա Մարտունու դիրքերում է, շուտով ռուս խաղապահները գալու են, ստիպված պետք է հետ գան:  «Շուշին հնարավոր էր միանշանակ պահել, և դա միայն իմ խոսքը չի, բոլորն են այդպես ասում, կյանքում այսքան ծախված չէինք զգացել մեզ, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ լուծում եք տեսնում, նա ասաց, որ չի ցանկանում իր լուծումներից խոսել, քանի որ դրանք լավ լուծումներ չեն:  Նա չհամաձայնեց, որ խնդիրը գուցե տեխնիկայի կամ պատրաստվածության մեջ է և կրկին շեշտեց, որ դա ուղղակի դավաճանություն է: Հարցին, թե եթե կռվեինք կարող էինք հաղթել, նա պատասխանեց. «Եթե մեր մեջքը պինդ լիներ, մենք վաղուց հաղթած կլինեինք: Հենց սկզբից էլ ազատամարտիկներին, կամավորներին փորձել են հետևը թնդանոթի միս սարքել, իսկ էն գորգի տակ պախկվածին բռնում դնում են առաջին գիծ` իմանալով նա կփախնի, հենց սկզբից երեք տարի գոռում են` մենք տեխնիկա, զինամթերք ունենք, պարզվում է 20-30 կրակոցին ընդամենը մի հատ թնդանոթ է պատասխան տալիս:

Մեր տղաների դեմը հնարավորին չափով փակվել է»,-ասաց նա :

«Մեզ ավաճանել են, թող մարդիկ գտնեն, ովքեր են մեզ մեջքից խփել: Մեր ուժերը միշտ բավականացրել են ավելի քչով ու ավելի վատ զինված վիճակով կռվելու համար ու առաջին անգամ մեզ կարողացան մեր մեջքը կոտրեն մերոնք»,-ասաց նա: