«Կորստի զգացումն ավելի ծանր է դարձնում պարտության փաստը». BBC-ն ԼՂ շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժ է ներկայացրել (տեսանյութ)

11:51 • 12.11.20

BBC-ն Լեռնային Ղարաբաղում պատերազմի, դրա հանգուցալուծման և վերջնական արդյունքին արցախցիների ցասման մասին ռեպորտաժ է ներկայացրել։

BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը պատմում է, որ Արցախի գերեզմանոցները լցված են ծխացող խնկով, նոր գերեզմանափոսերով և իրենց հարազատի մահը սգացող ընտանիքներով։

«Կորստի զգացումն ավելի ծանր է դարձնում պարտության փաստը»,- հայտնում է լրագրողը։

Խոսելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերած զինադադարի մասին՝ BBC-ի թղթակիցը նշում է, որ իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Երևանում բողոքի ցույցեր են սկսել, որի մասնակիցները վերջինիս «դավաճան» են անվանում։

«Ցուցարարները վստահ են, որ տարածքեր զիջելով՝ Փաշինյանը դավաճանել է նրանց»,- նշում է թղթակիցը, որը Ազատության հրապարակում զրուցել է վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ։

«Այս պատերազմի մարդկային գինն ահռելի էր: Կորստի զգացողության հետ գրեթե անհնար է հաշտվել»,- նշում է թղթակիցը։