Փխրուն խաղաղություն ԼՂ-ի համար․ Թոմաս դե Վաալը վերլուծել է ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

13:49 • 12.11.20

Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կարող է դառնալ արագ հավաքված կոնստրուկցիա, որը կայուն չէ: Այն իրականացնելու համար Մոսկվային կարող է պահանջվել ավելի լայն միջազգային աջակցություն, գրում է Վաշինգտոնում գործող Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ իր հոդվածում վերլուծելով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:

Վաալի խոսքով՝ մի քանի շաբաթ արյունալի մարտերից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ժամերի ընթացքում և հանկարծակի ավարտվեց։

Այս պարագայում հայկական կողմն ամենամեծ պարտվողն է, և դրա հետևանքները դեռ զգացնել կտան տարիներ շարունակ։ Հայ հասարակությունը բոլորովին պատրաստ չէր այդ սրընթաց փլուզմանը, և այս համաձայնագրի դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից դիմադրություն կա։ Բայց դժվար է հասկանալ, թե ինչպես, նույնիսկ եթե Փաշինյանը պաշտոնազրկվի, Հայաստանի հաջորդ առաջնորդը կարող է այլ որոշում կայացնել, գրում է նա։

Վաալի խոսքով՝ ամեն ինչ տեղի ունեցավ արագ, բայց հիմա նաև ակնհայտ է, որ այս սցենարը նախապես ծրագրված էր։

Ինչպես նշում է փորձագետը, արդեն երեք տարի է Ռուսաստանը հակամարտության կողմերին առաջարկում է այն, ինչ հայտնի է դարձել որպես «Լավրովի պլան»՝ չնայած նրա գոյությունը միշտ հրապարակավ հերքվել է։ Դրա էությունը կայանում էր նրանում, որ Հայաստանը փուլ առ փուլ դուրս պետք է դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ» տարածքներից, իսկ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է մտնեն տարածաշրջան՝ արցախահայերի անվտանգությունը երաշխավորելու համար։

Դա հակասում էր Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և եվրոպական այլ երկրների՝ հակամարտության բազմակողմանի կարգավորման և միջազգային խաղաղ համաձայնագրի կնքման վերաբերյալ ցանկություններին։ Թվում է, թե Փարիզին ու Վաշինգտոնին հանկարծակիի են բերել ռուսական ծրագրի հրապարակումը։

«Լավրովի պլանի» միջուկը հիմա իրականացվում է, բայց Բաքվի համար շատ ավելի շահավետ պայմաններով, քան նախկինում։ Ստեղծվում է շփման նոր գիծ, որն անցնում է հենց Ղարաբաղով Հայերը կորցնելու են մի տարածք, որը ներառում է Հադրութի շրջանի մեծ մասը։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փաստաթղթում չի հիշատակվում:

Ադրբեջանն ակնհայտ հաղթող է։ Եթե վաղը նախագահ Իլհամ Ալիևն իր թեկնածությունն առաջադրի ազատ քվեարկությամբ, ապա նա գրեթե վստահ հաղթանակ կտանի։ Նա հանկարծ շատ ավելին ստացավ, քան կարող էր պատկերացնել ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր յոթ տարածքների վերադարձը և Շուշի քաղաքը, գրում է նա։

Այժմ կարող ենք ակնկալել, որ Ալիևը ագրեսիայի հանրային ձայնից կվերածվի ողջ աշխարհին խաղաղության լեզվով դիմող չափավոր ձայնի։ Ադրբեջանում որոշ ընդդիմադիր ձայներ կհարցնեն, թե ինչու նա չփորձեց վերադարձնել ամբողջ Ղարաբաղը, և ինչու նա թույլ տվեց ռուսական զորքերին մտնել տարածաշրջան․ մի բան, որը նա մերժում էր Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ին կայացած հանդիպմանը:  

Դրա պատճառները բազմազան են։ Ստեփանակերտի վրա հարձակումը արյունալի և դժվար կլիներ և վնաս կհասներ Ադրբեջանի միջազգային հեղինակությանը։ Բացի այդ, շատ հավանական է, որ Ալիևը չէր ուզում անգամ տեսականորեն դիտարկել Ստեփանակերտի գրավման հնարավորությունը։ Կամ Ղարաբաղի հայերը ստիպված էին լինելու հեռանալ, կամ էլ նա ստիպված էր լինելու նրանց առաջարկել ինքնավարության բարձր մակարդակ և փոխել Ադրբեջանի սահմանադրությունը՝ «ապստամբ» հայերի մի խումբ տեղավորելու համար: Շատ ավելի լավ է մի փոքր փակ տարածքում Ղարաբաղի հայերի համար պատասխանատվությունը վստահել Մոսկվային:

Թուրքիան ևս մեծ շահող է։ Անկարայի համար 9 կետից բաղկացած գործարքում գլխավոր մրցանակը Հայաստանի Մեղրու տարածաշրջանի տարածքով միջանցքի ունենալու խոստումն է, որը տեսականորեն Թուրքիային Նախիջևանի, մնացած Ադրբեջանի և Կասպից ծովի տարածքով կմիացնի Կենտրոնական Ասիայի հետ: Դա վերակենդանացնում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի առանցքային ամբիցիան, որը 1999-2000 թվականներին Ղարաբաղի վերաբերյալ կնքված անհաջող գործարքի կենտրոնական մասն էր։ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի ընդունել իր սեփական տարածքով թուրքական այդ միջանցքի կառուցմումը։

Վաալի խոսքով՝ ինը կետից բաղկացած մեկ էջանոց խաղաղ ծրագիրը շատ առումներով դժվար կլինի իրականացնել:

Ղարաբաղի ներսում ռուս խաղաղապահների թիվը՝ 2000-ից պակաս, բավական փոքր է, որպեսզի ապահովվի նրա բնակիչների հուսալի պաշտպանությունը։ Նրանց մանդատը ենթակա է վերանայման առնվազն հինգ տարի հետո, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով կրկին հարցեր կառաջանան այդ գործընթացի երկարաժամկետ կենսունակության մասին։ Գործողության ավելի համեստ ծավալներն, ըստ երևույթին, Ադրբեջանի պահանջն են։

Երկու գլխավոր բնակավայրերը՝ հայկական գլխավոր քաղաք Ստեփանակերտը և Շուշին, ուր ակնկալվում է ադրբեջանցիների վերադարձը, իրար դեմ դիմաց են լինելու: Երկու համայնքների միջև որոշակի շփումները, 1991թ.-ից ի վեր, անխուսափելի են, և մարդիկ ստիպված են լինելու կիսել նույն ճանապարհը:   

Ինչպես նշում է փորձագետը, 9 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է Ստեփանակերտից Լաչին նոր ճանապարհի կառուցում, սակայն տեղանքի ռելիեֆը դա լուրջ մատահրավեր է դրա համար։ Այդ համաձայնագրում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Սա կանխամտածված բացթողում է և դա նշանակում է, որ շատ զգայուն քաղաքական հարցը մնում է չլուծված։ Կարճ ասած, Ռուսաստանը տպավորիչ դիվանագիտական արեց, բայց նաև իր վրա է վերցրել մեծ պատասխանատվություն և երկու կողմերից մեղադրանքներ էր ստանալու, եթե ինչ-որ բան սխալ գնա։

Վաալը մտավախություն է հայտնում նրա վերաբերյալ, որ հավանականություն կա, որ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կհայտնվի արագ հավաքվող կառուցվածքով, որը կայուն չէ ։ Մասնավորապես, հարցեր կան այն մասին, թե արդյոք անվտանգության ուժերի ռուսական տեղակայումը բավարար է, որպեսզի երաշխավորի, որ Ղարաբաղի հայերը կկարողանան շարունակել ապրել առանց վախի իրենց հայրենիքում՝ ընդգծելով, որ եթե ղարաբաղյան հակամարտության արդյունքում տեղահանված շատ հայեր նախընտրեն չվերադառնալ Ղարաբաղ, դա կլինի չարագուշակ նախանշան և կարող է նոր ձևով կանխագուշակել հակամարտության շարունակությունը ։

Այդ պատճառով Մոսկվան շուտով կարող է որոշել, որ ինքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը։ Այդ դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կհիշի իր բազմակողմ դերի մասին և կոչ կանի աջակցել Մինսկի խմբի մյուս համանախագահներին և ընդհանրապես ԵԱՀԿ-ին ։ Նա նաև կարող է օգնության համար դիմել ՄԱԿ-ի հաստատություններին, միջազգային կազմակերպություններին և, շատ հավանական է  արևմտյան երկրներին գործնական օգնություն ցուցաբերելու համար:

Ղարաբաղում սկսվում է որոշակի խաղաղություն հաստատվել, բայց այն շատ անհուսալի է, նշում է նա։