Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ մշակութային ժառանգության պահպանմանը

15:13 • 12.11.20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններից հետո պետք է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը, գրում է ria.ru-ն։

«Ես վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցնում ենք խաղաղ կարգավորման, և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, և՛ այդ երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա։

Ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Լավրովը նաև հայտնել էր, որ ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի։

«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ», - ասել էր նա։

Նա նաև նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների ներկայության շուրջ պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծում փախստականների իրավունքների ապահովման համար