Պետք է կապել Սպարապետի արձանի նստարանին և ստիպել, որ ամբողջ կյանքում օրը մի քանի անգամ նամազ լսի Շուշիում․ Թաթուլ Մանասերյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Հրաժարական չի տալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Բռնել, ծեծել կամ սպանել պետք չէ: Ամբողջ ընտանիքով պետք է կապել Սպարապետի արձանի նստարանին և ամբողջ կյանքում ստիպել, որ օրը մի քանի անգամ նամազ լսի Շուշիում։ Դա մահապատժից ավելի դաժան է», - գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:










