ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն ընդդիմության հանրահավաքին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

13:08 • 12.11.20

«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ Սորոսի գրասենյակում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները տեղյակ չեն եղել այդ ամենից: «Ես ունեմ տեղեկություն, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշում են, որ տեղյակ չեն եղել կամ հրապարակված հայտարարության առաջին հատվածին են ծանոթ եղել»,-ասաց նա և նշեց, որ ակնկալում է, որ բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածած հայտարարության տակ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 29-ից Ռուսաստանից եղել են ազդակներ, որոնք երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: «Ինչու, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարին մոտեցող վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին նվիրված մարդկանց, որոնք հանձնարաականներ են ստացել: «Ես ուզում եմ կոչով, հորդորով դիմել ԱԱԾ-ին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, ովքեր ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, ձեզ պարզապես խնդրում եմ՝ Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարակնները դուք չպետք է կատարեք, քանի որ պատմության մեջ մնալու եք որպես հող հանձնողի հանձնարարություն կատարող»,-ասաց նա:

Պատգամավորը հայտնեց, որ ունեն հստակ տեղեկություն, որ 17 կուսակցությունների գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է տրվել իշխանության կողմից; Նա նշեց, որ ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն:

Իվետա Տոնոյանը կոչ արեց իշխանությանը դուրս  չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք: «Ժողովրդին մեկը մյուսի դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի հավասար մրցակից, նրան կարելի է Նոբելյան մրցանակ տալ դրա համար»,-ասաց նա: