Անավարտ պատերազմ, 100 հազար փախստականներ,  իշխանությունների ապիկարությունից ավերված տնտեսություն. այս խայտառակ վիճակում շարունակում է աթոռից կառչել ու երկիրը պարալիզացնել. Կ. Վրթանեսյան

14:24 • 12.11.20

Այս ծանրագույն պայմաններում. անավարտ պատերազմ, 100 հազար փախստականներ, կովիդից ու ներկա իշխանությունների ապիկարությունից ավիրված տնտեսություն... Այս պայմաններում դավաճանն ըստ էության պարալիզացրել է ամբողջ պետական ապարատը։ Այս մասին գրառում է կատարել «Ռազմինֆո» կայքի համակարգով Կարեն Վրթանեսյանը:

«2018-ին երկիրը պարալիզացրեց, որ իշխանություն գրավի, հիմա պարալիզացրել է, որ իշխանությունը պահի, չնայած որ լրիվ տապալել է երկրի կառավարումը...

Պետք է 2021 թվականի բյուջեի մասին օրենք ընդունվի, բայց ԱԺ-ն չկա, ոչ մի ՔՊ-ական պատգամավոր ԱԺ-ում չկա։

Երևան մտնող ճանապարհների վրա կիլոմետրերով խցանումներ են։

Հարյուր հազարներով անտեր մնացած մանր ու խոշոր անասուն կա Արցախում, որը հիմա պարզ չէ, թե ինչ է լինելու։ Սյունիքի անասունների ձմեռային արոտավայրերը, որոնք Արցախում էին, մնացել է թուրքերին։

Այս խայտառակ վիճակում, շարունակում է աթոռից կառչել ու երկիրը պարալիզացնել»։