Այդ ստորագրությունն ամբողջովին ոտնահարում է Սահմանադրությունը և ցույց տալիս, որ երկուսով վաճառել եք այս երկիրը. Աննա Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)

17:39 • 12.11.20

Սա խելացնորություն է, ինչ-որ փոքրիկ ագրեսիվ զանգված, որը նույնիսկ ընտրություններին հասարակության մեծամասնության վստահությունը չի ունեցել, շարունակ խաբում է այն ժողովրդին, որպեսզի ծախի այն հողը, որի վրա ապրում է այդ ժողովուրդը. ծախում է շատ էժան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում ասաց միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից և տեղի ունեցածը, ոչ թե փոխզիջում էր, այլ կապիտուլյացիա:

«Այս ստորագրությունն ամբողջովին ոտնահարում է Սահմանադրությունը և ցույց է տալիս, որ երկուսով վաճառել եք այս երկիրը, 15 միլիարդով ծախեցիք, չէ՞»,- ասաց նա և հավելեց, որ ներկայիս ղեկավարներն իրավունք չունեն խոսել և նախկին իշխանություններին մեղադրել, քանի որ Արցախի տարածքի մեծ մասը թշնամուն է հանձնվել այս իշխանության ձեռքերով:

Այն պատճառաբանությունները, թե բանակը թույլ էր, կռվող չկար, Աննա Աբրահամյանը մեկնաբանեց, թե մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է հանրությանը պատասխան տալ:

Մանրամասները՝ տեսանյութում։