Այս պահին տեղի են ունենում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առանձնազրույցներն ԱԱԾ֊ում գտնվող անձանց հետ

02:56 • 12.11.20

Այս պահին տեղի են ունենում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առանձնազրույցները այսօր ԱԱԾ բերման ենթարկված անձանց հետ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլոք։

Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՀ 17 կուսակցությունները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու մասին։ Այսօր Ազատության հրապարակում, ապա՝ ԱԺ շենքի դիմաց հանրահավաքն անցկացվել է՝ ուղեկցվելով ձերբակալություններով։