Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2132, մահվան՝ 43 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 112680- է, մահվան դեպքերինը՝ 2098

12:59 • 12.11.20

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2132 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 1668 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Նոյեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 430 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2098-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1794 է, ընդհանուր առողջացածներինը՝ 70130, փաստացի բուժվողներինը՝ 40452 (մեկ օրում ավելացել է 295-ով): Մեկ օրում արվել է 4583 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 453 033 թեստ: