Մի շարք երկրներում Google ընկերության ծառայությունների աշխատանքում խափանումներ են նկատվել
Մի շարք երկրներում հինգշաբթի ամերիկյան Google ընկերության ծառայությունների աշխատանքում խափանումներ են նկատվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Downdetector պորտալին:
Մասնավերապես խափանում է եղել Google որոնողական համակարգի, YouTube TV ծառայության, Youtube Music երաժշտական ծառայության և Google Play հավելվածի աշխատանքում:
Google կայքի հիմնական օգտատերերի կեսը դժգոհել են որոնողական համակարգում նկատած խնդիրներից, ևս 50 տոկոսը չեն կարող մուտք գործել իրենց օգտահաշիվ: YouTube TV-ում գրանցված խափանումների մեծամասնության դեպքում (94%) չի աշխատում կայքը, 3%-ի մոտ հավելվածը: Google Play-ից դժգոհողների 65% չեն կարողանում բեռնել հավելվածը, 24%-ը հաղորդում են կապի բացակայության մասին, իսկ 10%-ին չի հաջողվել մտնել օիր օգտահաշիվ:
Դժգոհություններ են գրանցվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլն: YouTube-ի աշխատանքի հետ կապված դժգոհություններ գրանցվել են նաև Ռուսաստանում:










