Հենց այսօր Երևանի երկնքում թուրքական Բայրաքթար է թռել, սա փոխանցեք «սրանով փրկեցինք Հայաստանը» թեզի սիրահարներին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթար» է թռել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բացահայտումներիս շարքն սկսելուց հետո մարդիկ հարցնում էին, թե ինչու պատերազմի ընթացքում չէի ասում, որ իմանային։ Ասեմ, իմացեք, որ հենց էսօր Երևանի երկնքում «Բայրաքթար» ա թռել։ Սա հատկապես փոխանցեք «սրանով փրկեցինք Հայաստանը» թեզի սիրահարներին։ Հաջորդը Տիգրանաշենն է (Քյարքի), որով անցնում է հարավ տանող ճանապարհը, և Սոֆուլուն, Բարխուդարլուն և Ասքիփարան (Տավուշ), որոնք միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական անկլավներ են ՀՀ կազմում։ Հետո չասեք՝ չեմ ասել։ Ղարաբաղից զորքը հանելուց հետո հաջորդը սրանք են»։










