Կարող ենք ունենալ իրավիճակի փոփոխություն, որի համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը, վարչապետը հեռանան. Արա Հակոբյան (տեսանյութ)

04:27 • 12.11.20

Շարժման առաջին հանրահավաքը մեծ ազդեցություն թողեց բոլոր մասնակցիների և հայ ազգի բոլոր մտահոգ գործիչների վրա, որոնք կարծում են, որ դեռևս ամեն ինչ կորցրած չէ: Մենք տեսնում ենք, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, որի համար անհրաժեշտ են համարժեք քայլեր: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհդի նախագահ Արա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իր համար կա մի անհրաժեշտ պայման. «Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը, գործող վարչապետը հրաժարական տան, առանց այդ նախապայմանի հնարավոր չէ փոփոխություն մտցնել մեզ համար բախտորոշ իրավիճակում»,- ասաց նա:

Արա Հակոբյանը նշեց, որ այսօր նորից առնչվում ենք այն հանգամանքի հետ, որ գործող վարչախումբը փորձ է անում հանրությունը բաժանել մասերի, փորձում է պռակտում մտցնել և վախի միջավայր ու մթնոլորտ ստեղծել Հյաաստանում: «Մենք չենք հաշտվելու նրա հետ, որ ՀՀ-ն, ԱՀ-ն ունենալու են տարածքային, ինքնիշխնության, բարոյական, մարդկային անդառնալի կորուստներ: Մենք դրա հետ չենք հաշտվելու, մեր պայքարը շարունակվելու է, ավելի զորեղ և հզոր է լինելու,և հասնելու ենք այսօր ունեցած իրավիճակի փոփոխության: Մենք այս պայքարում գնալու ենք մինչև վերջ և վերջը լինելու է հաղթանակը, հայ ազգի հաղթանակը, մենք փոխելու ենք իրավիճակը, հավատացեք մեր ըդնհանրական կամքին»,- ընդգծեց նա: