ԱԱԾ տեղափոխված Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը, Իշխան Սաղաթելյանը ձերբակալվեցին (տեսանյութ)

00:30 • 12.11.20

ԱԱԾ տեղափոխված Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ ձերբակալել են նաև Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին։

«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ այսօր 17 կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում, որտեղից ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Է. Շարմազանովին և Գ. Ծառուկյանին։