Հիմա մենք պայքարելու ենք ոչ միայն Փաշինյանի հրաժարականի, այլ բազմաթիվ քաղբանտարկյալների ազատության համար. վաղը 17:00-ին մատենադարանի մոտից հրավիրում ենք հավաք-երթ. Արծվիկ Մինասյան
Այսօր ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցավ հանրահավաք, խաղաղ հավաք, որի նպատակը մեկն էր՝ մեր քաղքացիների՝ հայրենիքի փրկության համար անրաժեշտ բուռն արձագանքն ու պահանջը, որ օրվա իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է հեռանա: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա հավաքը ցույց տվեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մերժում են այն կապիտուլացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը, և որը չի կարող այլևս ՀՀ-ն ղեկավարել, որովհետև երբ երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը և դրանից հետո փորձում է մեղավորներ հանել այս կամ այն անձանց, այդպիսի անձը չի կարող և իրավունք չունի շարունակել երկրի ղեկավարումը:
«Մենք համոզված ենք, որ հնարավորության դեպքում, ի դեմս նոր մարդու, նոր անձի բանակցություների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն կարող է փոխել վիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ: Սա իշխանության ու աթոռակռիվ չէ, սա ընդամենը ՀՀ-ի և Արցախի փրկության պայքար է, ազգային ողնաշրը վերականգնելու պայքար է»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ իշխանությունն այս ամենին պատասխանում է ոչ բովանդակային, ոչ էլ ըստ էության հակադարձումներով, պարզապես դիմում է ռեպրեսիաների ու պատահական չէ, որ այսօր, օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ իրավապահ մարմիները պարզապես փորձում էին գողանալ այս շարժման առաջնորդներին և հավաքի մասնակցիներին: «Այս պահի դրութամբ էլ շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ կալանավորված են: Սա ավելի է ուժեղացնում, զորեղացնում թափը, այս գործողությունների արդյունքը լինելու են ավելի մեծամասշտաբ միջոցառումները»,- շեշտեց նա:
Մինասյանը նշեց, որ իրենք շարժվել ենք բացառապես օրենքով ու Սահմանադրությամբ, ինչին իշխանությունը պատասխանում է լրիվ հակառակը՝ ապօրինի վարքագծով: «Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները չեն ընկճվելու, չեն ընկրկելու այն փաստաթուղթը ստորագրած վարչախմբի առաջ, ովքեր Հայաստանն ու Արցախը տանում են պարտության և հիմա փորձում են հրամցնել այդ պարտությունը որպես հաղթանակ: Սա ոչ միայն այսօրվա պարտություն է, նաև վաղվա, մյուս օրվա և ապագա երկար տարիների պարտություն է, դրա համար մենք չենք կարող թողնել. որ այս պարտությունը շարունակական բնույթ ունենա, մենք պետք է և պարտավոր ենք կասեցնել այս ընթացքը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք ոչ միայն պահպանում են իրենց պայքարի հինական պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, այլ նաև պայքարելու են Հայաստանում արդեն մեծաքանակ քաղբանտարկյալների ազատության համար:
«Որպեսզի այս զարգացումը տեղի ունենա վաղը՝ ժամը 17:00-ին, մատենադարանի մոտից նախատեսվում է հավաք-երթ, այն ունենալու է հուժկու, զորեղ բնույթ: Իսկ մինչ հանրահավաքը, վաղը՝ ժամը 12:00-ին, իրականցնելու ենք ասուլիս, որտեղ առավել մանրամասն կներկայացնենք բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց նա:










