Առաջիկա օրերին Հայաստանում դավաճան Նիկոլ Փաշինյանն անջատելու է ինտերնետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից, մեր համոզմամբ, այս ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները նպատակ ունեն անազատության մեջ պահել անձանց` քաղաքական ուժերի ղեկավարներին, և մի շարք անձանց այնքան ժամանակ, մինչև նրանց կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին։
Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Արդեն բազմիցս համոզվել ենք, որ գործող իշխանությունը, դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կանգ չի առնելու ոչնչի առջև։ Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ շուտով՝ առաջիկա օրերին, Հայաստանում անջատվելու է ինտերնետը։ Այսինքն մարդ, ով ամեն օր ֆեյսբուքում է, ամեն օր աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը ՀՀ֊ում»,- ասաց Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով` չի հաջողվելու, ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները արդյունք չեն տալու։
Մանրամասները՝ տեսանյութում։










