Հադրութցիները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց աջակցություն խնդրեցին Հադրութը վերադարձնելու համար, նրանց հետ զրուցեց դեսպանը (տեսանյութ)
Երևանում ապաստան գտած հադրութցիները հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Նրանք խնդրում են Ֆրանսիայի աջակցությունը Հադրութը վերադարձնելու հարցով։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաձայնագրի արդյունքում Արցախի յոթ շրջանների հետ մեկտեղ Ադրբեջանին են անցնում նաև Շուշին և Հադրութը, որոնք ավելի վաղը գրավել էր թշնամին։












