Ռուսաստանը Նավալնիի գործի հետ կապված հայելային պատժամիջոներ է սահմանել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավար կառույցների ներկայացուցիչների նկատմամբ. Լավրով

18:05 • 12.11.20

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գործի հետ կապված հայելային պատժամիջոներ է սահմանել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավար կառույցների ներկայացուցիչների դեմ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Պատժամիջոցներին պատասխաններ, իհարկե, լինելու են: Քանի որ ի սկզբանե Գերմանիան է եղել Նավալնիի գործով ԵՄ պատժամիջոցների սահմանման լոկոմոտիվը, իսկ դրանք ուղղակիորեն ազդում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարների վրա, մեր պատասխան պատժամիջոցները հայելային են լինելու»,- նշել է նա և հավելել, որ դրանք արդեն ընդունվել են: 

«Այդ մասին շուտով կհայտնենք Գերմանիայի և Ֆրանսիայի մեր գործընկերներին: Այդ պատժամիջոցները կիրառվելու են Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավար ապարատի աշխատակիցների նկատմամբ»,- նշել է նա: