Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ. ՄԻՊ

00:23 • 12.11.20

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլոք։

Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՀ 17 կուսակցությունները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք անցկացնելու մասին։ Այսօր Ազատության հրապարակում, ապա՝ ԱԺ շենքի դիմաց հանրահավաքն անցկացվել է՝ ուղեկցվելով ձերբակալություններով։