«Ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը». Թուրքիայի ԱԳ ղեկավար
Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. այս մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- նշել է ԱԳ ղեկավարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։










