Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ հենց ժամանակ ձգելն է, իշխանությունը պարալիզացնելը, թույլ չտալը, որ այլ բանակցող ներկայանա Հայաստանից, մինչև անցնի իր վերցրած 5 օրվա պայմանաժամկետը. Աղասի Ենոքյան
Նիկոլ Փաշինյանը, իր ողջ անադեկվատությամբ հանդերձ, շատ լավ հասկանում է, որ չի կարող պահել իշխանությունը։ Ձերբակալություններ, սադրանքներ, ինտերնետ անջատել, ֆեյք զինվորներ Հ1-ում՝ սրանք պարզապես փոքրիկ ժամանակավոր միջոցառումներ են, որոնք նպատակ ունեն ժամանակ ձգել։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Նիկոլ Փաշինյանը, իր ողջ անադեկվատությամբ հանդերձ, շատ լավ հասկանում է, որ չի կարող պահել իշխանությունը։ Ձերբակալություններ, սադրանքներ, ինտերնետ անջատել, ֆեյք զինվորներ Հ1-ում՝ սրանք պարզապես փոքրիկ ժամանակավոր միջոցառումներ են, որոնք նպատակ ունեն ժամանակ ձգել։
Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ հենց ժամանակ ձգելն է, նա նպատակ ունի պարալիզացնել իշխանությունը, թույլ չտալ, որ այլ բանակցող ներկայանա Հայաստանից, մինչև անցնի իր վերցրած 5 (արդեն 3) օրվա պայմանաժամկետը, և հայկական զորքերը լքեն հյուսիսային Արցախի դիրքերը։
Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո կփախնի Հայաստանից, ու երևի դա նույնպես մաս է կազմում գաղնի պայմանավորվածությունների։
Բայց Նիկոլը մենակ չի, նա ունի հանցակիցներ։ Իշխանության փոփոխության դեպքում այս եռակողմ պայմանավորվածության խայտառակությունը հնարավոր է փոքր-ինչ մեղմել, ինչին դեմ են հանդես գալիս նրա հանցակիցները։
Ի՞նչ են մտածում իմքայլական պատգամավորները, կալանքի սանկցիա տվող դատավորները, ոստիկանները, սադրիչները, ֆեյք քշողները, և այլ պետական պաշտոնյաները։ Նրանց վերաբերյալ Նիկոլը հաստատ գաղտնի պայմանավորվածություններ չունի Ալիևի հետ։ Նրան մնալու են Հայստանում և Նիկոլի գնալուց հետո ենթարկվելու են կրկնակի պատասխանատվության՝ և իրենց արածի համար, և Նիկոլի համար, որին թաքցնելով թույլ են տալիս դավաճանությունը հասնի իր արգահատելի ավարտին»։










