Կամավորներին չէին կանչում, բայց Փաշինյանի կինը փիառ անելու համար կարողանում էր ջոկատ կազմել, զորավարժություններ անել, սելֆիներ անել. այս ամենը կրկեսի էր վերածվել. քաղաքացի (տեսանյութ)
Կողմ չեմ այս փաստաթղթին և ով ընտրվի նոր ղեկավար, պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնի, որովհետև այստեղ արցախցու, հայաստանցու տարբերություն չկա, հողի խնդիրն է և առաջնորդը դա հաշվի առնելով պետք է որոշում կայացնի, ոչ թե գաղտնի մի գիշերում. Կապիտուլյացիոն համաձայնագրի դեմ հանրահավաքի ժամանակ «Ազատության» հրապարակում նշեց քաղաքացին:
Նրա խոսքով՝պաշտոնական տեղեկատվությունը այլ բան է ասել, բայց հետո այլ բանի են ականատես եղել և մեկ գիշերում ժողովուրդը խայտառակ փաստաթղթի է ականատես եղել.
«Ասում են՝ պատերազմից փախել են, չեն կռվել, զենք չկար, հյուծված էին, նախկին իշխանություններին են մեղադրում, ասում են՝ կամավորները չեկան: Իմ ամուսինը կամավոր է գրվել հենց առաջին օրը, մեզ ասել են՝ կզանգեք այդպես էլ չեն զանգել ու այդ ցանկից լիքը մարդ գիտեմ, ունեմ ընկերներ, ծանոթներ, որ գնացել են մասնակցել են, պատերազմից հետ են ուղարկել, ու էլ չեն կանչել: Գիտեմ տարբերակ, որ մարդիկ դեռ զենք չստացած տարել են բաց դաշտ, առանց զենք թողել են ու մեղադրո՞ւմ են զորքին փախնելու մեջ, ով էլ լինի չի դիմանա, մեր ղեկավարն էլ չէր դիմանալ, եթե դիմանար կլիներ առաջնագծում, ոչ թե իր կինը կգնար իր կազմով: Այսինքը՝ կամավորներին չէին կանչում, բայց իր կինը փիառ անելու համար կարողանում էր ջոկատ կազմեր, զորավարժություններ անել, սելֆիներ աներ ուրախ դեմքերով, այս ամեն ինչը կրկեսի էր վերածվել»,- ասաց նա:










