Փաշինյան, որ ստորագրեցիր այդ թուղթ, հարցրի՞ր ղարաբաղցուց, ինչո՞ւ ստորագրեցիր, դեռ թաց է այնտեղի հողը, դեռ արյուն է հոսում. Մատաղիսի բնակիչ (տեսանյութ)
Եկել եմ Մատաղիսից, այժմ ասում են իբր թուրքի ձեռքին է, ես չեմ հավատում, դա չի լինելու, քանի դեռ ունենք այսպիսի հայություն, թուրքը Ղարաբաղին, Մատաղիսին չի տիրանալու. Ազատության հրապարակում նշեց Մատաղիսի բնակիչը:
«Մենք այնտեղ գյուղեր ունենք, թուրքը չի կարող այդ շիրմաքարերը, այդ խաչքարերը սեփականացնել: Ես այնտեղ թողեցի որդուս շիրիմը, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, Փաշինյան, որ ստորագրեցիր այդ թուղթ, հարցրեցի՞ր ղարաբաղցուց, ինչո՞ւ ստորագրեցիր, դեռ թաց է այնտեղի հողը, դեռ արյուն է հոսում այնտեղ, դեռ մեր, ձեր զավակների արյունը այնտեղ է:
Մի բռունքցք դարձեք, ոչ ասեք այս փաստաթղթին, առաջ քայլեք և իմ հետ միասին հասեք Մատաղիս, Շուշի, Մարտունի: Խոսքս ուզում եմ ավարտել՝ ոչ մի դրախտ կյանք մեզ չի գերելու, ծնվել ենք այնտեղ՝ լեռների գրկում, մենք հող կդառնանք մեր Մայր Արցախում»,- նշեց նա:










