Արկադի Ղուկասյանը Լևոն Տեր–Պետրոսյանին իր մտահոգություններն է հայտնել Արցախում տիրող իրավիճակի առթիվ և կոնկրետ առաջարկներ արել ՀՀ իշխանություններից ակնկալվող քայլերի վերաբերյալ
«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Գրառումը՝ ստորև։
«Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:










