Ինչպիսի ելքեր եք տեսնում և ինչ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, եթե չանեք, ուրեմն հաժարվում եք քաղաքական գործոն լինել․ Բորիս Նավասարդյանը՝ «Իմ քայլ»-ին

18:03 • 13.11.20

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով իրականացնել քաղաքական առաքելությունը։

«Վերջին անգամ եմ դիմում իմքայլական պատգամավորներին: Իրականացրեք ձեր քաղաքական առաքելությունը որպես խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի մեծամասնություն:

Հրապարակայնորեն ներկայացրեք, ինչպիսի ելքեր եք տեսնում եւ ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Եթե դա այսօր էլ չանեք, ուրեմն ինքնակամ հրաժարվում եք ընդհանրապես որեւէ քաղաքական գործոն լինելուց, ճանապարհ բացելով հակասահմանադրական զարգացումներին, որի հիմնական պատասխանատուն հենց դուք եք դառնալու»: