ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատվել է արտերկրում բժշկական օգնություն ստանալու նպատակով
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊԵԿտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։
«Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել»,-գրել է նա։










