Թուրքը կյանքում Հադրութ չէր տեսել, քո ձեռքով ստորագրեցիր, տվեցիր. զոհվածի մայրը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Բանակը հաղթում էր, թուրքը հիմա խնդրում է, որ Շուշի գնա, այսինքն՝ Շուշիում թուրք չկա, իսկ դու ասում ես՝ Շուշին թուրքերը գրավել են: Ինչի՞ չկարողացանք պահել, զորք չունեի՞նք, այս հինգ հազար, մինչև ատամները զինված տղաներ ես բերել զոհվածների մայրերի վրա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց զոհված զինծառայողների մայրերից մեկը:
«Թուրքը կյանքում Հադրութ չէր տեսել, քո ձեռքով ստորագրեցիր, տվեցիր: Այսօր մեր տղերքի գերեզմաններն են քանդում, բերում, որ չպղծեն: Դու հայ չես»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։










