Անհայտ անձինք շրջափակել են «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վարդան Աթարբեկյանի առանձնատունը․ Politik.am

09:47 • 13.11.20

Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։

Politik.am-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Աղբյուրին հաջողվել է ստանալ լուսնկարներ, որից պարզ է դառնում, որ իրականում անհայտ անձինք շրջափակել են պատգամավորի առանձնատունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։