Ֆրանսիայում անհայտ անձինք դպրոցի մոտ դանակահարել են 16-ամյա դեռահասի

17:19 • 13.11.20

Ֆրանսիայի Մեն-Լուար դեպարտամենտի Ավրիյե քաղաքի դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք հարձակվել են 16-ամյա դեռահասի վրա և դանակի մի քանի հարված հասցրել։ Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հարձակումցի հետո հանցագործները փախուստի են դիմել դեպքի վայրից։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները երեքն են եղել։

Ոստիկանությունը շարունակում է նրանց որոնումները, հանցագործության դրդապատճառները պարզվում են։

Տուժած դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։