Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել. դատարանը նրա ձերբակալումը ևս ոչ իրավաչափ է ճանաչել (տեսանյութ)

01:56 • 13.11.20

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել, ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ նախօրեին 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ` ձերբակալվել: