Սխալը վարչապետից է գալիս. նա առանց ժողովրդի իրավունք չուներ այդ փաստաթուղթը ստորագրել. մոմավառության մասնակից (տեսանյութ)
Անմեղ երեխաներ էին, դժվար է վիճակը: Այսօր, եթե այդքան զինվորներ պետք է կոտորվեին, հողը չպիտի հանձնվեր: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող մոմավառության ժամանակ ասաց երթի մասնակիցներից մեկը:
«Սխալը վարչապետից է գալիս, մեր Արցախը, հողը չպետք է հանձներ ու վերջ: Աստված մեզ համբերություն տա, զինվորների հոգուն էլ հանգստություն: Նրանց աճյունները մնաց թուրքի հողի վրա: Շատ վատ ենք տանում, 4700-ից ավել երեխա կոտորվել է, արյուն թափել և վերջնական արդյունք, հաղթանակ չեղավ, ստորագրեց փաստաթուղթը, հողը հանձնեց, նա առանց ժողովրդի իրավունք չուներ այդ փաստաթուղթը ստորագրել. ժողովրդի մեջքից խփեց»,- ասաց նա:
Մոմավառության մասնակիցներից մեկն էլ, որը թոռանն է կորցել, նշեց, որ ղեկավարի սիրտը պետք է ցավեր հողի համար, ոչ թե աթոռի: «Մենք 4750 բալիկի համար ենք լացում, իմ թոռան կորստի ցավը ես բաժանում եմ այդ 4750-ի վրա: Իմ թոռը 20 տարեկան էր, պիտի Հունաստանում սովորեր, երազանքը կիսատ մնաց»:










