Օնլայն ապրելը շատ հեշտ է․ օնլայն սիրել, օնլայն ատել, օնլայն հիշողություն հարգել. Մհեր Մկրտչյանը կոչ է անում միանալ մոմավառությանը

18:19 • 14.11.20

Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կոչ է արել միասնական հարգանքի տուրք մատուցել և միանալ մոմավառությանը՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում զոհված հերոսների:

«Օնլայն ապրելը շատ հեշտ է. օնլայն սիրել՝ համակարգչի մեջ, օնլայն ատել, օնլայն աջակցել, օնլայն հիշողություն հարգել, ինչ-որ ստատուս գրել և համարել, որ արեցիր: Ինձ թվում է՝ ոչ, ինձ թվում է՝ ոտքի վրա կանգնած: Այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում, մեկնարկել է մոմավառություն՝ հիշատակի: Համենայն դեպս, դա իմ ընտրությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում