Մոնրեալում պատանդառման վերաբերյալ լուրերից հետո ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվում

00:22 • 14.11.20

Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը թվիթերյան էջում բնակիչներին կոչ է արել խուսափել Ubisoft ընկերության գրասենյակին հարող շրջանից, որտեղ ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվում: Այս մասին հայտնում է RT-ն:

«Ոստիկանական գործողությունը շարունակվում է: Մենք մարդկանց խնդրում ենք խուսափել այդ շրջանից: Ոստիկանությունն այս պահին ստուգում է տեղեկությունը, մանրամասներն ավելի ուշ կլինեն»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ոստիկանությունը շրջափակել է Մոնրեալում գտնվող, նշված ընկերության շենքը, որտեղ, հնարավոր է, պատանդառված քաղաքացիներ լինեն: