Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ևս 69 պացիենտ է մահացել. РИА Новости

00:51 • 14.11.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ևս 69 պացիենտ է մահացել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով ՌԴ մայրաքաղաքում մահացել է 7712 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբի տվյալներին:

«Մոսկվայում մահացել է 69 պացիենտ, բոլորի մոտ հաստատվել է թոքաբորբ, և ստացվել կորոնավիրուսային վարակի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր 70 մահացածի մասին: